Պաշտոնական - Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնում. Փաշինյան

«Այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Մյուս նշանակումները նույնպես առաջիկայում կլինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Նա տեղեկացրեց, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարել: «Այս պահին մենք կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու ծրագիր չունենք և չենք էլ հասցնի ֆիզիկապես, սակայն Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Ամեն ինչ անելու ենք, որ այդ նախարարությունը գործի ոչ միայն սփյուռքի ու հայապահպանության շրջանակում, այլև դա պետք է հայրենադարձությունը կազմակերպող և հայրենադարձությանն աջակցող հիմնական օղակը լինի»,- նշեց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ