«Տեսակետ» մամուլի ակումբ - Մայիս

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ


Մայիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Թեման՝ «Վարչապետի ընտրություն, ներքաղաքական վերջին իրադարձությունները, Արցախյան հիմնախնդիրը դրանց համատեքստում, հնարավոր զարգացումներ»:

Ժամը 12.00 հյուրն է ադրբեջանագետ, պատմ. գիտ. թեկնածու Գրիգորի Այվազյանը: Թեման՝ «Արցախյան հակամարտությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների համատեքստում: Ադրբեջանում հայկական սցենարի կրկնման հավանականությունը, այդ ուղղությամբ արվող քայլերը և հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա»:

Ժամը 13.00 հյուրերն են ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը և Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Թեման՝ «Վարչապետի ընտրություն, ներքաղաքական վերջին իրադարձություններն ու գործընթացների հնարավոր զարգացումները. գնահատականներ և ակնկալիքներ»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ