Պաշտոնական - ՀՀ վարչապետը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգել է զոհվածների հիշատակը, այցելել Շուշի

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն ուղևորվեցին Շուշի, որտեղ հիշատակի արարողություն տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը մասնակցեցին Շուշիում հայկական դրամի թանգարանի բացմանը: Թանգարանում ցուցադրվելու են հին հայկական Ծոփքի հայոց թագավորության, Արտաշեսյան տոհմի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակների մետաղադրամներն ու թղթադրամները, Հայաստանի ժամանակակից բոլոր թողարկումները: ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը շրջել են թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ