Պաշտոնական - Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ

Ռադիոյի հարգելի աշխատակիցներ,
ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ:


Տասնամյակներ շարունակ ռադիոն եղել է հանրությանը լրատվություն տրամադրող ամենազանգվածային և մատչելի միջոցը: Հեռուստատեսության հետ մրցակցության և ինտերնետի սրընթաց զարգացման ու տարածման պայմաններում ռադիոն մինչ օրս պահպանել է իր կարևոր դերն ու նշանակությունը: Ամբողջ աշխարհում այն այսօր էլ շարունակում է մնալ միլիոնների նախընտրելի իրազեկման աղբյուր՝ իր սպառողներին մատուցելով օպերատիվ և օբյեկտիվ լրատվություն:

 

Հարգելի ռադիոլրագրողներ և ռադիոյի աշխատակիցներ,
վստահ եմ, որ այսուհետ ևս նույն նվիրումով ու եռանդով շարունակելու եք ձեր գործունեությունը՝ արդարացնելով ձեր հավատարիմ ունկնդիրների սպասելիքները: Մաղթում եմ անխափան եթեր, բազմահազար ռադիոլսողներ, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ձեր կարևոր ու պատասխանատու գործում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ