Պաշտոնական - «Ելք» խմբակցությունը տարիներ շարունակ քննադատել է իշխանությունների արտաքին քաղաքականությունը

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Շարմազանովը իր հարցի սկզբում հիշեցրեց, որ «Ելք» խմբակցությունը տարիներ շարունակ քննադատել է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը, երբեմն շատ խիստ: «Դուք և ձեր խմբակցությունը քննադատել եք մեզ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համար: Ավելին, ոչ միայն քննադատել եք, այլև նախաձեռնել եք օրենսդրական գործընթաց, որպեսզի մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից և համարել եք, որ դա Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սխալներից մեկն է: Վերջին օրերի ընթացքում թե՛ ռուսական լրատվամիջոցներին, թե՛ այսօր խորհրդարանում դուք նշեցիք, որ ձեր վարչապետ ընտրվելու պարագայում Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից: Թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես Ազգային ժողովի փոխնախագահ, թե՛ որպես հասարակ քաղաքացի ուզում եմ անկեղծորեն մի հարց տալ՝ մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը որպես հիմք ընդունենք: Այն ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի, ով ասում է ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ, թե արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, ով ասում է, որ ԵԱՏՄ-ից չպետք է դուրս գալ»,- հարցրեց Շարմազանովը: Նա հարցադրում արեց նաև, թե արդյոք հնարավոր է Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու պարագայում սա չլինի եզակի դեպք, որտեղ 180 աստիճանով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը և քայլերը կտարբերվեն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններից:

 Էդուարդ Շարմազանովը համոզիչ չհամարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթն արտաքին քաղաքականության տեսլականի մասին՝ ընդգծելով, որ թեկնածուի պաշտոնում նրա հայտարարությունները կտրուկ տարբերվում են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններից: Աս մասին ՀՀԿ-ական պատգամավորն ասաց Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ