«Տեսակետ» մամուլի ակումբ - Արտասահմանյան լրատվամիջոցները լուսաբանելիս չեզոքություն են պահպանում. Տիգրան Քոչարյան

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու իրավիճակը լուսաբանելիս թե՛ ռուսական, թե՛ եվրոպական և թե՛ ամերիկյան լրատվամիջոցները հնարավորինս չեզոք տեսանկյունից են լուսաբանում։

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի ներքաղաքական իրադարձություններն ինչպես են լուսաբանում արտասահմանյան մեդիա-հարթակները:

Նա շեշտեց, որ երկրում առկա իրավիճակը ուկրաինական մայդանի հետ նույնականացնել պետք չէ, քանի որ այս պայքարում չկա որևէ աշխարհաքաղաքական պահանջ։

«Եթե մենք հետևում ենք աշխարհի ուժային կենտրոնների լրատվամիջոցների նկարագրմանը Հայաստանում կատարվող իրադարձություններին՝ հնարավորինս չեզոք դիրք է պահպանվում։ Միայն կարելի է նկատել, որ համակրանք կա բողոքավորների քանակի հետ կապված։ Ե՛վ ռուսական, և՛ ամերիկյան, և՛ եվրոպական լրատվամիջոցները ներկա պահին անաչառություն են պահպանում։ Նրանք ուշադիր հետևում են, թե ինչ զարգացումներ են լինում, տալիս են համապարփակ, երկկողմանի տեղեկատվություն, այսինքն՝ նկարագրում են և՛ վարչապետի ընտրությունը խորհրդարանում, և՛ Երևանի փողոցներում կատարվող իրադարձությունները, կարծիքներ են վերցնում իշխանական շրջաններից և Նիկոլ Փաշինյանից ու իր կողմնակիցներից։ Ցույցի մասնակիցները մինչև հիմա որևէ այլ պահանջ, բացի նորանշանակ վարչապետի հրաժարականից, չունեն և այստեղ արդեն ասպարեզ են մտնում ոչ աշխարհաքաղաքական կենտրոնների երկրները, որոնք փորձում են Հայաստանում ինչ-որ կերպ տեսնել այն, ինչը չի երևում կամ չկա»,- նշեց Քոչարյանը և հավելեց, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է ադրբեջանական մամուլին։

Նրա խոսքով՝ իրենք ոչ միայն իրենց մամուլի, այլև հայկական էջերով ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատերերի միջոցով ամեն կերնպ փորձում են սադրանքներ իրականացնել։

«Ադրբեջանական կողմը շատ լավ կզգա իրեն, եթե Հայաստանում արյունահեղություն կամ խոշոր բախումներ լինեն։ Դա կարելի է տեսնել թե՛ նրանց հոդվածներում, թե՛ այն տեղեկատվության մեջ, որ նրանք փորձում են «ներմուծել» հայկական դաշտ։ Ադրբեջանական մամուլը փորձում է նաև Հայաստանի իշխանություններին պաշտպանելը վերագրել Ռուսաստանի Դաշնությանը և, այսպիսով, փորձել հակասություն ստեղծել Հայաստանի համացանցում օգտատերերի մեջ»,- նկատեց մեդիա-փորձագետը։

Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ ռուսական մամուլում տեղ գտած հոդվածներին, ասաց, որ չեզոք և անաչառ է։

«Ուկրաինական մայդանական զանգվածն ամեն կերպ այս ամենում փորձում է «մայդան» տեսնել, և հակաուկրաինական ռուսական օգտատերերը նույնպես նույնն են տեսնում։ Եթե «Մայդանը» որպես կլասիկ տարբերակ դիտարկենք, քանի որ դրան որևէ սահմանում չկա, ապա կարող ենք ասել, որ այնտեղ կար հստակ աշխարհաքաղաքական մոտեցում տվյալ երկրի ընդդիմության մոտ։ Սակայն և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ որևէ այլ մեկը չի փորձել այս ամենը կապել Ամերիկայի, Ռուսաստանի կամ Եվրոպայի աջակցության հետ։ Մեզ մնում է ուղղակի հետևել և տեսնել, թե ինչ է կտարվում»,- նշեց Տիգրան Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ հանգուցալուծումը գտնելը շատ բարդ է լինելու, և հնարավոր է կա մի քայլ, որի մասին դեռ ոչ ոք չգիտի։

Նյութի աղբյուր

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հուլիսի 30-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Զորաց քարեր/Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը և «Բնօրրան» ՀԿ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Թեման՝ «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ-ը նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պգդ․, պրոֆեսոր Պ. Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պգդ․, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է՝
կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում,
առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։ Ի՞նչ կետեր է պարունակում քննարկումների արդյունքում ստորագրված արձանագրությունը, որո՞նք են արձանագրությունը ստորագրողների հետագա քայլերն ու ծրագրերը»:

Ասուլիսին ներկա կլինի նաև Քարահունջն ուսումնասիրող անկախ հետազոտող Վաչագան Վահրադյանը:

Կից ներկայացնում ենք արձանագրության պատճենը, լրագրողներին խնդրում ենք անպայման ծանոթանալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ