Պաշտոնական - Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 16-ից 17-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 11 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 4, յուրացման կամ վատնման և խարդախության 2-ական, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության և պաշտոնական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։ 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ