«Տեսակետ» մամուլի ակումբ - Ապրիլի 13-ին, ժամը 12.00-ին և 13.00-ի «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են

Ապրիլի 13-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Թեման՝ «Նոր նախագահ, նոր կառավարության հնարավոր կազմը. ակնկալիքներ: Վարչապետի ընտրություններ, ընդդիմության քայլերը. գնահատականներ: ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը, հարակից հարցեր»: Ժամը 13.00 հյուրերն են Հայաստանի բեռնփոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Բեռնափոխադրումներ. ծավալները, Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովող և ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների հետ կապված խնդիրներ, այլընտրանքային ուղիներ, թեմային առնչվող այլ հարցեր: Նոր նախագահ, նոր կառավարություն. ակնկալիքներ»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ