Պաշտոնական - Նորաշենում վեր է խոյացել Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը հավերժացնող 21 մետրանոց խաչը

Ապրիլյան հերոսամարտի երկրորդ տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի վարչական տարածքում, Սևան-Գավառ մայրուղու հարևանությամբ ապրիլի 8-ին, տեղադրվել է 21 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որը հավերժացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հերոսի հիշատակին նվիրված խաչը տեղադրվել է Երևան քաղաքի բնակիչ, արմատներով գեղարքունիքցի Գրիգոր Մադաթյանի նախաձեռնությամբ և միջոցներով: Միջոցառմանը ներկա են եղել հերոսի հարազատները, ՀՀ կառավարության, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր, նորաշենցիներ:

2016 թվականի ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահն Ադամ Սահակյանին հետմահու պարգևատրել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահը նրան հետմահու պարգևատրել է Հայաստանի Հանրապետության «Արիության»  մեդալով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ