Պաշտոնական - Որ հիվանդությունների դեպքում են բանակից ազատվում

Ծանր կամ չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող քաղաքացիները չեն կարող ո՜չ բանակում ծառայել, ո՜չ էլ՝ ռազմաուսումնական հաստատություններում ուսանել: Այն քաղաքացիներն էլ, որոնք զորակոչային տարիքի են, սակայն ունեն թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն՝ վարքային խանգարումներով, զինվորական ծառայության համար ժամանակավորապես են ոչ պիտանի: Իսկ նույն հիվանդությամբ արդեն իսկ զինծառայողը, ոչ պիտանի է զինվորական ծառայության համար:

Պաշտպանության նախարարությունը մշակել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում քաղաքացին չի կարող ծառայել բանակում կամ սովորել ռազմական ուսումնական հաստատություններում: Նախագիծն այսօրվանից դրված է հանրային քննարկման: Համաձայն վերոնշյալ ցանկի, սահմանափակումով պիտանի է զինծառայության այն քաղաքացին, որն ունի թեթեւ աստիճանի, այլ մտավոր հե­տամնացություն` առանց վար­քա­­յին խանգարումների, սոցմանկավարժական բարձիթող վիճակներ:

Զինվորական ծառայության համար պիտանի չեն նաեւ խիստ արտահայտված հոգեկան խան­գա­րում­ներ ունեցող անձինք: Էպիլեպսիա ունեցող քաղաքացին նույնպես չի կարող ծառայել բանակում:

Նույն հիվանդությամբ, սակայն հազվադեպ նոպաներով, նոպայից դուրս, առանց հոգեկան խանգարումների զորակոչիկը ժամանակավորապես է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն նույն հիվանդությամբ արդեն իսկ զինծառայողը ոչ պիտանի է զինծառայության համար:

Զինված ուժերում չեն կարող ծառայել նաեւ գլխուղեղի եւ ողնուղեղի անոթային հիվանդություններով, ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումներով քաղաքացիները: Առանց ֆունկցիաների խանգարման կամ դրանց աննշան արտահայտված խանգարումով քաղաքացիները սահմանափակումով են պիտանի զինվորական ծառայության համար: Չեն կարող ծառայել նաեւ գանգուղեղի եւ ողնուղեղի վնասվածքների հետեւանքով ֆունկցիաների զգալի արտահայտված խանգարումներով անձինք:

Այն զորակոչիկը, որն ունի ֆիզիկական թերզարգացում, պետք է բուժում անցնի, սակայն արդեն իսկ ծառայության մեջ գտնվող զինծառայողը պիտանի չէ ծառայության համար: Արյան համակարգի հիվանդություններից, ինչպիսին է՝ ա­րագ եւ դան­դաղ զարգացող, պե­րի­ֆե­րիկ ար­յան կազ­մի զգա­լի փո­փո­խութ­յուն­նե­րով եւ պար­բե­րա­կան սրա­ցում­նե­րով, ար­յու­նաս­տեղծ­ման ֆունկ­ցիա­յի դան­­դաղ զարգացող, չա­փա­վոր ար­տա­հայտ­ված խան­գա­րու­մներով եւ հազ­վա­դեպ սրա­ցում­նե­րով վիճակը, նույնպես ցուցում է բանակից ազատվելու համար: Ոչ պիտանի են զինծառայության համար նաեւ տուբերկուլյոզով հիվանդները, սակայն նրանք, որոնց մոտ ակտիվ վիճակ է եւ արտազատում են միկրոբակտերիա:

Բրոնխիալ ասթմայի ծանր ձեւեր, հաճախակի նոպաներ ունեցող զորակոչիկները եւս չեն կարող ծառայել բանակում, ուսանել ռազմաուսումնական հաստատություններում: Այս հիվանդության միջին աստիճանի ծանրության ձեւերը զորակոչիկին ժամանակավորապես են ազատում բանակից, իսկ արդեն զինծառայողը համարվում է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

Պարբերական հիվանդությամբ զինակոչիկները, որոնց մոտ նոպաները հաճախակի են եւ հիվանդության հետեւանքով ներքին օրգանների գործառույթը խանգարված է, պիտանի չեն բանակում ծառայության: Սակայն ըստ անամեզի՝ վարքային տեսակը՝ պիտանի է զինծառայության համար, սակայն՝ ոչ պիտանի ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար: 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ