«Տեսակետ» մամուլի ակումբ - Ապրիլի 7-ին, Ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ»

Ապրիլի 7-ին, Ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ ղեկավար Ռիմա Առաքելյանը, կարի արտադրական ձեռնարկության հիմնադիր, գործարար Լիդա Սարգսյանը, «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը, քաղաքական, հասարակական ոլորտներից այլ ճանաչված կանայք:

Թեման՝ «Կանանց միամսյակի ավարտ. ամփոփում: Հայ կնոջ դերը հասարակության մեջ: Ընտանիք և աշխատանք: Կանանց հորդորն ու պատգամը»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ