Պաշտոնական - Արմեն Սարգսյանի ինագուրացիային լրագրողների մուտքը չի թույլատրվի

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ինագուրացիային լրագրողները չեն կարող մասնակցել: Հրավիրվել են միայն լրատվամիջոցների ղեկավարները, իսկ լրագրողները երդմնակալության արարողությանը ապրիլի 9-ին կհետեւեն Ազգային ժողովից: Նոր Սահմանադրությամբ նախագահի ինագուրացիան տեղի է ունենում ԱԺ հատուկ նիստով: Այսինքն կազմակերպչական ողջ հարցերը նույնպես դրված է ԱԺ-ի վրա, նսիտը կսկսվի 12,00-ին:2013-ին լրագրողները, իհարկե, ներկա չգտնվեցին այն սրահում, որտեղ երդվում էր Սերժ Սարգսյանը, սակայն թույլ էին տվել մտնել մարզահամերգային համալիրի տարածք եւ վերեւի հատուկ լրատվամիջոցների համար նախատեսված օթյակից հետեւել ողջ ընթացքին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ