Ժամանց և շոու բիզնես - Քիմ Քարդաշյանը իդեալական լուսանկարների նոր շարք է հրապարակել՝ ի պատասխան լուսանկարները ֆոտոշոփով մշակելու մեղադրանքների

37-ամյա աստղ Քիմ Քարդաշյանն աշխատում է պրոֆեսիոնալ լուսանկարիչների հետ, սակայն երբեմն նա ևս զերծ չի մնում ֆոտոշոփից:

 

Այս անգամ երկրպագուներին վրդովմունքի առիթ է տվել լուսանկարը, որը Քիմը հրապարակել է, երբ պատրաստվել է մասնակցել զենքի ազատ վաճառքի դեմ երթին։ Հետևորդների կարծիքով՝ լուսանկարում Քիմը իր կառուցվածքն ընդգծել է ֆոտոշոփի միջոցով։ Բացի այդ, նրանց կարծիքով, ավտոմեքենան և դրա ֆոնը կասկածելի տեսք են ունեցել։

 

Ким Кардашьян ответила на обвинения в фотошопе и опубликовала новую серию идеальных фото в купальнике

 

Այդ կապակցությամբ Քիմն իր կայքում ուղերձով է հանդես եկել․

 

«Ես պարզապես երկրպագուիս Instagram-ի էջից վերահրապարակում եմ կատարել և ուղղակի ֆիլտր ավելացրել։ Այդ պատճառով էլ ավտոմեքենան այդպիսի տեսք ունի։ Դա պարզապես ծիծաղելի է։ Ո՞վ ավտոմեքենան ֆոտոշոփով կմշակի»,-գրել է Քարդաշյան քույրերից ամենահայտնին։

 

 

Հնարավոր է՝ ավտոմեքենան իսկապես ֆոտոշոփով մշակելու անհրաժեշտություն չի եղել, սակայն Քիմն իր լուսանկարների հետ կապված այնքան էլ ազնիվ չէ երկրպագուների հետ։

 

Այդ ուղերձի հետ միասին հրապարակված լուսանկարներում, որտեղ Քիմն իր դիմահարդարի՝ Mario-ի հետ է, նրա կազմվածքը կատարյալ է, ասես՝ թղթի վրա պատկերված։ Իսկ ահա ֆոտոշարքի տեսագրությունում մենք տեսնում ենք Քիմ Քարդաշյանի միայն գլուխը և ուսերը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ