Սպորտ - Ֆրանսիայում Ջոնի Հոլիդեյի Ferrari-ն 240 հազար եվրոյով վաճառվել Է աճուրդում. Figaro

Ֆրանսիացի ռոք-կատարող եւ կոմպոզիտոր Ջոնի Հոլիդեյի (1943 – 2017) Ferrari-ն Ֆրանսիայում կայացած աճուրդում վաճառվել Է 240 հազար եվրոյով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro թերթը:

 

Osenat ավտոմոբիլային տան կոլեկցիոն ավտոմոբիլների վաճառքի աճուրդը տեղի Է ունեցել մարտի 24-ին Ֆոնտենբլոյում (Փարիզի Իլ դը Ֆրանսի տարածաշրջան): Իտալական ալ Ferrari 512 TR սուպերկարը՝ բեժ կաշվե սալոնով, վաճառվել Է աճուրդի սկսվելուց հետո ռեկորդային 30 վայրկյան անց: Գնորդը ցանկացել Է անանուն մնալ:

 

Ջոնի Հոլիդեյն այդ ավտոմոբիլը ձեռք Էր բերել 1994 թվականին՝ շուրջ 25 հազար կիլոմետր վազքով եւ շարժիչի 428 ձիաուժ հզորությամբ: Հայտնի Է, որ այդ սուպերկարով երաժիշտը սիրում Էր ուղեւորություններ կատարել Փարիզից Սեն Տրոպե (Ֆրանսիայի հարավ): Ջոնի Հոլիդեյը (իսկական անունը Ժան Ֆիլիպ Սմետ) վախճանվել Է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին 74 տարեկան հասակում՝ երկարատեւ ծանր հիվանդությունից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ