Սպորտ - FAF-ը երթ կանցկացնի Հայաստան-Էստոնիա խաղից առաջ

FAF շարժման ղեկավարները հաղորդագրություն են տարածել իրենց «Facebook»-ի պաշտոնական էջի միջոցով:

«Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին /կարևոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել/ մարտի 24-ին` այս շաբաթ օրը, ժամը 15:00-ից հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան-Էստոնիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ:

 

Երթի ընթաքում կլինի մաշտաբային Ֆայերշոու: Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:

 

Երթը կմեկնարկի 16:00, խաղի սկիզբը 18:00 է:

FAF-ը լինելու ՀԱՐԱՎԱՅԻՆ սեկցիայում՝ անմիջապես արևելյան տրիբունայի հարևանությամբ»,-ասվում  է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ