«Տեսակետ» մամուլի ակումբ - Եվրոպայի հերթական կողմնապահությունը (Տեսանյութ)

Մարտի 3-11-ը «Կարին» ավանդական երգի-պարի համույթը մասնակցել է Իտալիայի Ագրիջենտո քաղաքում անցկացվող  Mandorlo in Fiore 73-րդ փառատոնին, որտեղ ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված «Սասնա ծռեր» էպոսը և Քոչարի ռազմապարը: Փառատոնին մասնակցել է 18 երկրների 21 պարային խմբեր: Թեև «Կարինը» կարողացել է պատշաճ ներկայացնալ և շահել օտար հանդիսատեսի սերն ու հարգանքը, սակայն փառատոնի եվրոպացի կազմակերպիչների թեթև ձեռքով բախվել է մի շարք խնդիրների ու անարդարությունների, այդ պատճառով էլ շահել է երրորդ մրցանակը:

 

«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ խոսքով` առաջին մարցանակը շնորհվել է Վրաստանի Աջարիայի պետական պարի խմբին, ինչն արդեն իսկ խախտում է, քանի որ նման մրցույթներում ելույթ են ունենում ֆոլկ, այլ ոչ թե պետական խմբերր, բացի այդ Վրաստանի խումբը չի երգել, միայն պարել է. «Եզրափակիչում բոլոր խմբերին ստիպեցին իրենց ելույթները կրճատել, բացի Վրաստանի խմբին, եթե մեզ թույլատրում էին ելույթ ունենալ երեք րոպե, ապա Վրաստանի խմբի ելույթը 7 րոպե էր: Մենք միայն հետո ենք իմացել, որ փառատոնին ժյուրի չկա, ամեն ինչ որոշելու է հեռուստադիտողը: Համացանցում տեսանք, որ Վրաստանի խմբի ելույթը շատ քիչ դիտելիություն էր ունեցել: Մենք մեր բողոքը ներկայացրեցինք կազմակերպիչներին և վերջիններս ընդունեցին իրենց մեղքը»,- նշեց Գագիկ Գինոսյանը:

 

Ըստ նրա, վրացական խմբի ղեկավարների ամբարտավան պահվածքն արդեն ակնհայտ ցույց է տվել, որ նրանք իրենց հարցերն արդեն նախապես լուծել էին փառատոնի կազմակերպիչների հետ:

 

Մանրամասները` տեսանյութում:

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Iravunk.com

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հուլիսի 30-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Զորաց քարեր/Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը և «Բնօրրան» ՀԿ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Թեման՝ «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ-ը նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պգդ․, պրոֆեսոր Պ. Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պգդ․, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է՝
կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում,
առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։ Ի՞նչ կետեր է պարունակում քննարկումների արդյունքում ստորագրված արձանագրությունը, որո՞նք են արձանագրությունը ստորագրողների հետագա քայլերն ու ծրագրերը»:

Ասուլիսին ներկա կլինի նաև Քարահունջն ուսումնասիրող անկախ հետազոտող Վաչագան Վահրադյանը:

Կից ներկայացնում ենք արձանագրության պատճենը, լրագրողներին խնդրում ենք անպայման ծանոթանալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ