«Տեսակետ» մամուլի ակումբ - Եղիշե Չարենցի ձեռագրերն ահավոր ծանր վիճակում են. գրականագետ (տեսանյութ)

Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի շուրջ հետաքրքրությունը վերջին 20-30 տարում այնքան ուժեղացավ, որ նրա մասին հիշատակումները, ոչ թե ծննդյան օրն են ակտիվանում, այլ նրան հիշելը գրեթե ամենօրյա գործընթաց է դարձել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման նման հայտարարություն արեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով Եղիշե Չարենցի ծննդյան օրվան` մարտի 13-ին: Նա շեշտեց՝ Չարենցի հետ շարունակվում են չարենցյան հայտնագործությունները, Չարենցի ժառանգության ամփոփման աշխատանքները, սակայն նկատեց, որ Չարենցի ճանաչողության հետ մեկտեղ շարունակվում են նաև անցյալից եկող հազար անգամ ուղղված սխալները:

 

«Օրինակ՝ «Ես իմ անուն Հայաստանի» բանաստեղծության հայտնի «բառը», որ «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում», կարող են տանեն ու սխալ ձևով տպագրեն՝ ասելով, թե իրենց կարծիքով այդպես է:

 

Այստեղ կարծիքի հարց չէ, այստեղ բնագրագիտության և գիտության հարց է, և աշխատեք այս ենթակայական կարծիքներից հեռու մնալ, որպեսզի Չարենցին ճիշտ մոտենան, նրա արժեքը հասկանանք»,- ասաց նա:

 

Գրականագետի կարծիքով՝ Եղիշե Չարեցը վերջին տարիների հասարակությանը ներկայացավ իր ստեղծագործության փակ էջերով,  քանի որ շատ փակ էջեր են բացվել: Նրա խոսքով՝ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում անտիպների 3 գիրք է տպագրվել, իսկ մինչ այս Չարենցի 6 հատորյակ կար, 1983 թվականին հրապարակվեց Եղիշե Չարենցի «Անտիպ և չհավաքված երկեր» ժողովածուն, 1996 թ.-ին տպագրվեց «Նորահայտ էջեր» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 350  անտիպ վավերագրություն և այլն:

 

«Անցյալ տարի վերջնականապես լույս տեսավ իմ՝ Չարենցի անտիպ ժառանգությունը՝ «Գիրք մնացորդաց»-ը, որն իր հետ բերում է միայն նորություն: Այստեղ զետեղված են միայն նոր ստեղծագործություններ՝ պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, կենսագրական էջեր, վավերագրեր, տարբեր բնույթի փաստաթղթեր և այլն: Կան մարդիկ, ովքեր ասում են՝ ո՞ւմ է պետք անտիպ ժառանգությունները, բայց այդ մարդիկ մոլորյալներ են: Մենք այնքան կորած ենք մեզ պահում, քանի որ ռուս գրականագետը, եթե Մայակովսկուց, Եսենինից թեկուզ 1 էջ էլ գտներ, հիմա աշխարհով մեկ զրնգացրել էր: Մենք անում են այս ամենը՝գրքի, մամուլի հրապարակումներով և այլ տեսքով, բայց մի փչացնող, նսեմացնող հայացք կա այս ամենի վրա»,- ընդգծեց գրականագետը:

 

Դավիթ Գասպարյանը պնդեց՝ Եղիշե Չարենցի ձեռագրերն ահավոր ծանր վիճակում են: Նա պատմեց, որ դեռևս Խորհրդային միության տարիներին, երբ հողի տակից հանվեց Ռեգինա Ղազարյանի պահածը, որի 25 տոկոսը քայքայված էր, թուղթն էլ` ածխացած, սխալներով փորձեցին վերականգնել:

 

«Մեր «խելքոները» որոշեցին թուղթն ամրացնել լուծույթներով, որի արդյունքում թանաքը լուծվեց թղթի մեջ, իսկ էջը դարձավ անընթեռնելի: Եվ այսպես փորձանքը փորձանքից հետո եկավ»,- եզրափակեց Դավիթ Գասպարյանը՝ հավելելով, որ Չարենցի ամեն մի ստեղծագործություն բացահայտում է:

 

 

Tert.am

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ