«Տեսակետ» մամուլի ակումբ - «Ամեն անգամ մարտի դաշտ դուրս գալուց առաջ ինձ կարգի էի բերում, շպարվում». գնդապետ Սերոբյան

«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի դիտարկմամբ, այն, որ մարտի 8-ը՝ որպես կանանց միջազգային օր, ստեղծվել է կանանց կողմից՝ իրենց պայքարի շնորհիվ, ցույց է տալիս, որ կինը միշտ պայքարել է իր իրավունքների, հանրության մեջ իր դերը պահպանելու համար:

 

«100 տարի անց մենք էլի պայքարելու տեղ ունենք: Այսօր Հայաստանում աշխատավոր, ստեղծագործող կինը շատ դժվար գործ է անում, որովհետև այսօր հանգստի օր է, ստանում ենք շնորհավորանքներ, իսկ վաղը վերադառնալու ենք դարձյալ մեր առօրյա հոգսերին…Այսօր հայ աշխատավոր կինը մի քանի գործառույթ իրականացնող է միաժամանակ, և՛ տան օջախի պահապան, և՛ տան հաց վաստակող ամուսնուն հավասար, և՛ մայր, կրթող իր երեխաներին: Եվ այսօրվա հայ կինը պետք է այդ ամենի հետ լինի նաև հոգեբան, որպեսզի կարողանա ճիշտ ու դրական շփման եզրեր գտնել և՛ ամուսնու, և՛ երեխաների, և՛ ընտանիքի այլ անդամների հետ: Ցանկացած կին պետք է լինի ուսուցչուհի և ընկեր միաժամանակ»,- այսօր Տեսակետ ակումբում ասաց Անահիտ Հարությունյանը:

 

«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն էլ մտաբերեց, որ ամեն անգամ մարտի դաշտ դուրս գալուց առաջ իրեն կարգի էր բերում՝ շպարվում. «Որ եթե թշնամու գնդակը ինձ խոցի, գեղեցիկ լինեմ մահվան ճիրանում… մաղթում եմ, որ ոչ մի մայր իր զավակի կորուստը չտեսնի, որ հայ երկինքը խաղաղ լինի, որ յուրաքանչյուր զինվոր անխոչընդոտ ծառայի և գա հասնի իր ծնողներին, ողջ ու առողջ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Aravot.am

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ