Պաշտոնական - Մինչեւ հուլիսի 1-ը կուտակային կենսաթոշակային համակարգին չմիանալու դեպքում արտոնությունը չի գործի

Մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը կուտակային կենսաթոշակային համակարգին կամավոր միանալու դեպքում կգործի արտոնություն, իսկ դրանից հետո չի գործի:

 

Այս առնչությամբ Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

 

«Եթե ծնվել եք 1964-1974թթ., ապա կուտակային բաղադրիչին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանալու դեպքում Դուք նույնպես, համակարգի պարտադիր մասնակիցների նման, կստանաք պետության կողմից համաֆինանսավորում: 2018 թ. հուլիսի 1-ից հետո այս արտոնությունը չի գործի, եւ համակարգին կամավոր միանալու դիմում ներկայացնելու պարագայում կուտակային հատկացումներ կկատարի միայն անձը իր աշխատավարձից:

 

1964-1974թթ. ծնված անձինք, այսպիսով, խիստ շահեկան իրավիճակում են. նրանք կարող են կենսաթոշակ ստանալ միանգամից երկու բաղադրիչներից` պետական բաշխողական եւ կուտակային: Ընդ որում` պետական բաշխողական կենսաթոշակը նրանց համար հաշվարկվելու է աշխատանքային ստաժի բոլոր տարիների համար` ի տարբերություն կուտակային համակարգի պարտադիր մասնակիցների, ում ապագա պետական կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն մինչեւ 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիները:

 

Այս արտոնությունից, սակայն, քաղաքացիները կօգտվեն, եթե կուտակային բաղադրիչին կամավոր միանալու դիմում ներկայացնեն նախքան այս տարվա հուլիսի 1-ը. այդ ժամկետից հետո միանալու դեպքում նրանք կկորցնեն պետության կողմից կուտակային հատկացումները եւ այդ գումարների կառավարման արդյունքում ստացվող եկամուտները»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ