Պաշտոնական - Բացառել դրամահավաքության նախաձեռնությունները հատկապես Մարտի 8-ի առթիվ. քաղաքապետի հանձնարարականը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը՝ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

 

«Հատկապես հաշվի առնելով, որ օրեր անց Մարտի 8-ն է, մեկ անգամ ևս խստորեն նախազգուշացրեք կրթօջախների տնօրեններին՝ կանխել ու բացառել դրամահավաքության հնարավոր նախաձեռնությունները: Նաև նախազգուշացրեք, որ դրամահավաքության ցանկացած ահազանգ մանրակրկիտ կուսումնասիրվի և հաստատվելու դեպքում կրթօջախի տնօրենն անձամբ պատասխանատվություն կկրի դրա համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ