Քաղաքական - Ոսկե իրերի տեղական արտադրանքի արտահանման ցուցանիշը պակասել է ՌԴ-ի շուկայական պահանջների խստացման պատճառով

Այսօր, մարտի 1-ին ժամը 13.00-ին Տեսակետ մամուլի ակումբի հյուրերն էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ, «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոնի» ղեկավար Էմիլ Գրիգորյանը:

 

Թեման՝ «Հայաստանում ոսկերչության ներկայիս վիճակը, խնդիրները և ոսկերիչների հաջողությունները: Արտահանում և նոր շուկաներ: Ոսկերչությունը ՀՀ-ԵՏՄ և ՀՀ-ԵՄ համագործակցության պայմաններում»:

 

Ահա Հայաստանի ոսկերիչները մի շարք խնդիրներ ունեն, դրանք կապված են նաև ԵԱՏՄ-ի հետ. «Շուկան շատ ծանր է դարձել՝ կապված ռուսական շուկայի դժվարությունների հետ: Մենք միշտ առաջ ենք քաշել մեկ պայման, որն է՝ այս առևտրական դաշտում հարգերը ընդունվեն ԵՏՄ անդամ 5 պետությունների կողմից: Ցավոք, 4-րդ տարին է՝ այս հարցը չի լուծվում»,- շեշտեց «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոնի» ղեկավար Էմիլ Գրիգորյանը:

 

Ըստ նրա՝ հաջորդ խնդիրը կապված է մակնշման հետ: ՌԴ-ն պահանջում է մակնշում կատարել իրերի վրա, ինչը շատ լուրջ ու պրոբլեմատիկ հարց է, նման պահանջը կոչված է  հիմնականում իրերի ոչ իրավական հոսքերը կանգնեցնելու համար:

 

Ըստ բանախոսի՝ այս գործընթացը սկսել է կանանց հագուստից՝ հատկապես մուշտակներից: Կարողանում են արտադրված մուշտակը արտադրանքի տեղից մինչև վաճառքը հետևել, հսկել: Ինչը ոսկերչության մեջ դժվարանում է ինքը բանախոսը պատկերացնել: Ի տարբերություն մուշտակի՝ ոսկերչական իրեր շատերը կարող են ունենալ: Ո՞նց պետք է հսկեն դրանք, հարցնում է նա:

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ մակնշման հարցը դեռ քննարկման փուլում է, կես տարի փորձարկում կլինի, հետո կպարտադրեն: Ինչ վերաբերում է հարևան երկրների հետ համագործակցությանը՝ նա նշեց, որ Վրաստանում գրեթե վաճառք չկա, Իրանում էլ մեզ ընդունում են, բայց դժվարություններ կան օրենսդրական դաշտում:

 

Տեսակետ լրատվականի հարցին, իսկ ինչպես տարբերակել, մերը տեղականը, օրինակ մեր գործարանի արտադրանքը, և արդյոք գնային քաղաքականությունը ավելի մատչելի է, որպեսզի սովորական սպառողը դիմի մեր տեղական արտադրանքին, բանախոսն ասաց, որ նախ մենք ունենք ներքին շուկայում մեր բրենդների ստեղծման խնդիր, Գնոմոնը Գ տառը մակնշում է իր արտադրանքի վրա, գնային քաղաքականությունն էլ այնպիսին է, որ ավելի ձեռնտու է ձեռք բերել մեր, տեղական արտադրանքը: Մի փոքր գնային տարբերություն կարող է դիտվել թուրքական արտադրանքը ձեռք բերելու պարագայում՝ մեր երկիր ներկրված, որը հաճախ գալիս է երկիր անօրինական ճանապարհով, և այդ առումով գինը զգալի ցածր է լինում:

 

Բանախոսների խոսքով, մենք և՛ ուրախանում ենք, և՛ տխրում, որ մեզ կեղծում են, Գնոմոն ժամացույցները երեկ ստացված տեղեկությունների համաձայն, կեղծում են, այլ որակի ապրանքը ներկայացնելով որպես Գնոմոնի արտադրության, բայց ավելի էժան: Բայց դա այնքանով է ուրախալի, որ գովազդ է: Սակայն դեմն պետք է առնել, որովհետ գործարանը տուժում է և գնի առումով, և օրիգիալ ապրանքի չվաճառվելու, դրա փոխարեն անորակ էժանը ձեռք բերելու առումով:   

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ