Քաղաքական - «Իրատես». Ֆուտբո՞լ, թե՞ շախմատ. ո՞ւմ կողմից է խաղում Նիկոլ Փաշինյանը

«Խնդիրները, որոնք դրել է իր առջև Նիկոլ Փաշինյանը, խնդիրները, որոնք այլոք դրել են Նիկոլի առջև, խնդիրները, որոնք օբյետիվորեն կարող է լուծել Նիկոլը, հիբրիդ են, որոնց փոշոտման ցանկացած արդյունք Նիկոլին մեծ հաղթանակ չի պարգևելու:

 

Գլխավոր խնդիրը թիվ մեկ ընդդիմադիր, նեյրոլինգվիստիկ եզրույթով ձևակերպած, տիտղոսակիր ընդդիմություն դառնալն է` փողոցային պայքարում «Դանկոյի» վերածվելու առաջնահերթությունը: Կհաջողի՞: Կասկածում ենք, քանզի Նիկոլն առաջին հերթին խնդիր ունի ինքն իր հետ: Աշոտ Բլեյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի դպրոցներն անցած երիտասարդն այսօր խաղում է Կարեն Կարապետյանի (եկեք իրերը կոչենք իրենց անունով) դաշտում, ինչն ուղղակի խոր ռեգրես է Նիկոլի նման անհատականության համար, որքան էլ փորձի խաղը վիրտուոզ կատարումներով առաջ տանել:

 

Նիկոլի հոգեկերտվածքի տեր մարդկանց պարտիան հաջողվում է, երբ գերակա է փոխլրացման սկզբունքը. քաղաքական դաշտում Կարեն Կարապետյանը «իգրոկ» չէ, և մեկ դարպասով խաղն անկարող է մեծ պարտիայի վերածվելու, մանավանդ երբ դիմացինդ ոչ թե ֆուտբոլ, այլ բարձրագույն շախմատային պարտիա է խաղարկում»,-գրում է թերթը:

 
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ