Քաղաքական - «Չորրորդ իշխանություն». Ինչո՞ւ են ռուսները Սոթքում պատանդ պահել եվրոպացի տուրիստին

««ՉԻ» տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի «ԳեոՊրոՄայնինգ» Գոլդ ՍՊԸ ռուսական ընկերությանը պատկանող Սոթքի ոսկու հանքի անվտանգության աշխատակիցները բռնել են եվրոպացի տուրիստի, որը Քարվաճառից ոտքով հասել է Սոթք գյուղի տարածք: Վերջինս որոշել է գիշերել այդ ամայի տարածքում և այնտեղ վրան է խփել:

 

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ պահին վրա են հասել ոսկու հանքի անվտանգության աշխատակիցները, նրան բռնել են և 8 ժամ պահել պատանդի կարգավիճակում:

 

Հետագայում եվրոպացի զբոսաշրջիկն իր դժգոհությունն է արտահայտել այն մասին, որ ռուսները տեղյակ լինելով, որ ինքը եվրոպացի է, պահել են փակի տակ: Զբոսաշրջիկը պնդել է, որ իրեն պահել են ռուսական հատուկ ծառայությունների հրահանգով»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ