Քաղաքական - «Հրապարակ». Գումարը քիչ էր՝ չհամաձայնեց

« «Գրիշա Վիրաբյանն ասել է, որ Դուք իրեն կաշառք եք առաջարկել, եղե՞լ է այդպիսի բան»՝  հարցրինք նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին:

 

«Նախ, նման հարցադրումն ինքնին անհեթեթ է՝ այն պարզ պատճառով, որ ցանկացած մարդ գիտի` կաշառքը (Քրօր. 111, 112 հոդվածներ) պաշտոնատար անձին տրվող վարձատրությունն է ինչ-որ գործունեության կամ անգործության դիմաց, իսկ Գ. Վիրաբյանը, կարծես թե, պաշտոնատար անձ չէ, և կաշառքի մասին խոսելն այս դեպքում անհեթեթություն է»:

 

Իրավաբանորեն հասկացանք, այնուհանդերձ, գումար առաջարկե՞լ եք. «Ոչ միայն Վիրաբյանին, այլև շաբաթվա ընթացքում երեք-չորս անձի հետ, որպես Եվրոպական դատարանում պետության ներկայացուցիչ, բանակցում եմ` դատարանում առկա գործերը հաշտությամբ լուծելու համար, ինչն իմ կոնվենցիոն պարտավորությունն է, ՄԻԵԴ կոնվենցիան ուղղակի սահմանում է, որ յուրաքանչյուր գործ կողմերը պետք է լուծեն բարեկամական կարգավորման եղանակով»:

 
Այսինքն՝ ամեն ինչ անում եք, որ գործը չհասնի վերջնական վճռի, իսկ հաճա՞խ եք այդպես «բարեկամանում» կողմերի հետ: «Շատ»:

 

Իսկ Վիրաբյանին «բարեկամության» դիմաց ինչքա՞ն էիք առաջարկել: «Թող ինքը հրապարակի»:

 

Կարո՞ղ է քիչ էիք առաջարկել, դրա համար էլ «չբարեկամացաք»: «Ցավալիորեն, բանակցություններն ընդհատվեցին հենց այդ հիմքով»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համրում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ