Քաղաքական - «Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացու դիմումը՝ ընդդեմ Վիգեն Սարգսյանի՝ «բոշա» անվանելու համար

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին էթիկայի հանձնաժողովից: Դիմումի ուսումնա­սիրման ավարտի ժամկետներ հանձ­նաժողովից դժվարացան նշել՝ ասե­լով, թե այդ ամենը կկատարվի օրենքի սահմաններում: Խոսքը վերաբերում է Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքա­ցուն «բոշա» անվանելու դեպքին, երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վի­րավոր զինծառայողին օգնելու համար նախարարի տարածած հայտարարու­թյան տակ թողել էր հետևյալ մեկնաբանությունը.

 

«1000 դրամները պր­ծան, թե թազա բոշության ձև է», ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը նշել էր. «Բոշան դու ես»: Որոշ ժամանակ անց նախարարը հեռացրել էր և՛ օգ­տատիրոջ, և՛ իր մեկնաբանությունը, սակայն սոցիալական ցանցում բուռն քննարկում էր ծավալվել նախարարի կողմից արված վիրավորական արտա­հայտության շուրջ»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ