Մամուլ - «Առավոտ». Միջազգային հանրության հանդուրժողականությունը խրախուսում է Ալիևի ռազմատենչ քաղաքականությունը. Դավիթ Շահնազարյան

«Միջազգային հանրության հանդուրժողականությունը խրախուսում է Ալիևի ներկայիս ռազմատենչ քա­ղաքականության շարունակմանը՝ համոզված է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

 

«Մեկ օրինակ բերեմ, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նման ծայրահեղ հայտարարություններով հանդես եկավ, մի­ջազգային հանրության կողմից խիստ դատապարտող արձագանքներ հնչեցին, ՄԱԿ-ի ԱԽ-ը պատժամիջոց­ներ ընդունեց: Ալիևի հայտարարությունների վերաբերյալ միջազգային հանրության կողմից ցուցաբերվող հան­դուրժողական վերաբերմունքն ուղղակիորեն խրախուսում է նրա վարած ռազմատենչ քաղաքականության շա­րունակմանը: Թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող պետությունների, թե՛ ԵՄ-ի կողմից մինչ օրս համարժեք գնահատական չի հնչել, իսկ համանախագահների համատեղ հայտարարության մեջ «հավասարակշռված» գնահատականները անհասցե էին»,- նկատեց մեր զրուցակիցը՝  անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աղմկահարույց՝ «Երևանն ու Զանգեզուրը վերադարձնելու» հայտարարությանն ու դրա նկատմամբ միջազգա­յին հանրության դրսևորած հանդուրժողականությանը»,-գրում է թերթը:

 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ