Քաղաքական - «Հրապարակ». Արմեն Սարգսյանը խնդիրներ ունի և՛ ՀՀ Սահմանադրության, և՛ բրիտանա­կան քաղաքացիության հետ կապված

«Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի թեկնա­ծու առաջադրելիս Սերժ Սարգսյանին երևի թվում էր, թե պարոն Սարգսյանի կյանքի ու գործունեության մասին կցկտուր տեղեկությունները, լրատվադաշտում շրջանառության մեջ դր­ված մի քանի լուսանկարը, այս ու այն կորպորացիայի, համալսարանի, ՀԿ-ի հետ առնչություն ունենալու մասին, կենսագրության տողերը հասարակու­թյան վրա տպավորություն կգործեն, իդեալական տարբերակում՝ ընդունելություն և աջակցություն կապա­հովեն: Մինչդեռ հասարակությունը մնաց գերազանցապես անտարբեր, իսկ Սերժ Սարգսյանի համար ի հայտ եկան որոշ խնդիրներ:

 

Պարզվեց՝ Արմեն Սարգսյանը խնդիրներ ունի և՛ ՀՀ սահմանադրության, և՛ բրիտանա­կան քաղաքացիության հետ կապված: Ամենակարևորը՝ Աստծո առջև, ձեռքն Աստվածաշնչին դրած Արմեն Սարգսյանը հավատարմության եր­դում է տվել բրիտանական գահին՝ «I swear by Almighty God that, on becoming a British citizen, I will be faithful and bear true allegiance to Her Majesty Queen Elizabeth the Second, Her Heirs and Successors according to law» բառերով, և ուխտի տեքս­տից առանձնապես չի հետևում, թե բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելիս լուծված կարող է համարվել նաև ուխտը:

 
 

Բրիտանական քաղաքացիության առումով էլ այն, որ պարոն Սարգսյանը, ըստ իր բառերի, 2011-ին հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից, ամենևին ցույց չի տալիս, թե երբ է դադարել ՄԹ քաղաքացի լինելուց: Միացյալ Թագավորությունում քաղաքացիության հրաժարումից մինչև քաղաքացիու­թյան դադարումը ամիսներ տևող գործընթաց է, եթե, իհարկե, դրական ելք ունենա:

 

Սակայն այսօր անդրադառնանք ՀՀ սահմանադրության մշտակեցության ցենզի հետ կապված խնդրին: 1984թ. Միացյալ Թագավորու­թյունում բնակող, եթե հավատանք կնոջը՝ ապա 1985-ից սկսած մնացյալ կյանքը Լոնդոնում ապրելու մասին երազած (Armen and I said «If only we could live here for the rest of our lives...»), 1992-ին ՀՀ դեսպան նշա­նակվելու շնորհիվ երազանքն իրա­կանացրած և ընտանիքն էլ Լոնդոն մշտական բնակության տեղափոխած, 2002-ին ՀՀ Սահմանադրության ոտնահարմամբ և ՀՀ քաղաքացիու­թյունից զրկվելու հնարավոր գնով Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ձեռք բերած, առնվազն 10 տարի այդ քաղաքացիությամբ աշխարհին ներկայա­ցած, ամեն տարի Զալցբուրգ Մոցարտի փառատոնին ուխտագնացության գնացող (The holiday she and Armen most look forward to each year is their annual pilgrimage to Mozart Festival in Salzburg), իսկ Երևանում «տուն ունե­ցող և հաճախ այցելության եկող» (We have a home in Yerevan and my syster is there, so we visit often), վերջապես՝ Լոնդոնում բնակվելով և նախկին խորհրդային տարածքներում ունեցած իր բիզնեսներին հետևելով, զուգահե­ռաբար էլ 2013-ից հասարակական հիմունքներով (this time on honorary basis) ՄԹ-ում ՀՀ դեսպանի պար­տականություններ կատարող Արմեն Սարգսյանին ինչպե՞ս է հնարավոր վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես քննակվող անձ ներկայացնել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ