Քաղաքական - «Ժողովուրդ». Հետո` մասոն, այլմոլորակային, տամպլիեր, չգիտեմ… ինչ ուզեք. Արմեն Սարգսյանը՝ իրեն «ԿԳԲ» գործակալ անվանելու մասին

«Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի մասին եղան տարբեր հրապարակումներ, որ հասցրել է իրեն շատ ոլորտներում փորձել՝ գիտնական, դեսպան, վարչապետ, գործարար:

 

Եղան անգամ հայտարարություններ, որ նա խորհրդային տարիներին ԿԳԲ-ի գործակալ է եղել. նման տեսակետ հնչել է վերջերս Լոս Անջելեսում գործող հայկական հեռուստաընկերության հաղորդաշարերից մեկի ժամանակ: Որպես փաստարկ բերվում էր այն հանգամանքը, որ ԽՍՀՄ-ի օրոք Քեմբրիջի համալսարանում ամեն մարդ չէր կարող դասավանդել, իսկ Սարգսյանը դասախոսել է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ Ձեզ անգամ անվանեցին ԿԳԲ գործակալ, Արմեն Սարգսյանն ասել է. «Հետո` մասոն, այլմոլորակային, տամպլիեր, չգիտեմ… ինչ ուզեք»:

 

Իսկ հնարավո՞ր էր ԽՍՀՄ տարիներին դասավանդել Քեմբրիջի համալսարանում առանց ՊԱԿ-ի թույլտվության, նա արձագանքել է. «Քեմբրիջի համալսարանում Խորհրդային Միությունից տասնյակ հայաստանցիներ կան, փայլուն գիտնականներ են»»,-գրում է թերթը:

 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ