Քաղաքական - Թուրք դիվանագիտությունը փորձում է հավաստիացնել, որ Առաջին հանրապետությունը հայերին է տվել որպես նվեր, իրականում առանց մայիսյան հաղթանակների չէր լինի Առաջին Հանրապետությունը. պատմաբան

Այս տարի լրանում է Առաջին հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը: Պատմաբան Էդիկ Մինասյանի խոսքով մեր ժողովրդի կյանքում այս երկու իրադարձությունները հսկայական նշանակություն, վճռորոշ, նույնիսկ ճակատագրական դեր ունեցան, քանի որ 1918 թվականին մեր ժողովուրդը հայտնվել էր մի անելանելի իրավիճակում. Ցեղասպանությունից հետո, երբ ռուսական զորքը նահանջել էր, թուրքական բանակը, խախտելով դեկտեմբերի 5-ի Երզնկայի պայմանագիրը,1918 թվականի հունվար-փետրվար ամիսներին Երզնկան էր ընկել, Էրզրումի պաշտպանությունը մինչ այդ ձախողվել էր և թուրքական մեծ խմբավորումը շարժվել էր Արևելայն Հայաստան՝ վերջնականապես բնաջնջելու մեր ժողովրդին: Հենց այս վճռորոշ օրերին էր, որ Սարդարաբադի ուղղությամբ շարժվող զորքի դեմ դուրս եկան մեր քաջ մարտիկները, մի բռունցք դարռնալով, հասարակ գյուղացուց մինչև շինաական և զինվորական, ու հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի, հակահարձակում ցույց տվեց ոսոխին:

 

Պատմաբանի խոսքով, թեև թուրք դիվանագիտությունը փորձում է հավաստիացնել, որ Առաջին հանրապետությունը որպես նվեր է տվել մեզ՝ հայերիս, բայց իրականությունն այլ է, եթե չլիներ Սարդարաբադի ճակատամարտը, բանակային կորպուսի ընդհանուր հակահարձակումը, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հակահարված մարտերը, մենք պետականություն չէինք ունենա:

 

Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով էլ, պանթուրքիզմի մասին խոսելիս ասաց, որ դա անցյալում չէ, դա մեր ներկան է: 21-րդ դարը, ըստ հոգեբանի, և դա ակնառու է, որ շատ ռազմաշունչ դար դուրս եկավ: Ու թեև ապրում ենք հրադադարի պայմաններում, բայց ամեն օր տեսնում ենք հակառակ պատկեր մեր սահմաններին: Ու ստացվում է, որ հայը ամեն օր պետք է պատրաստ լինի պատերազմի:

 

Անդրադառնալով, թե ինչ միջոցառումներ են սպասվում տոնակատարության շրջանակներում, «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը նախ ասաց, որ նախաձեռնությունը ձևավորվել է այն ենթագիտակցության վրա, թե ինչ բարոյահոգեբանական դաստիարակություն ենք ստանում, ու ինչպես է տրամադրված հայ հասարակությունը այդ հոբելյանին, ու տանելով համեմատություններ 2015 թվականի՝ Ցեղասպանության 100 ամյակի հետ կապված նախապատրաստական աշխատանքների միջև, մի փոքր թերացում զգացվեց, որ դեռ պետք էր մի քանի տարի առաջվանից պատրաստվել նման հոբելյանների, ու քանի որ այդքան էլ տեսանելի չեն այդ նախապատրաստական աշխատանքները, որոշվեց, որ տարիուկես առաջ նման մի ծրագիր պետք է մեկնարկի: Բանախոսի խոսքով՝ նախ, քանի որ չկան մեծ ռեսուրսներ ինչ-որ լուրջ բաներ կազմակերպելու, իրենք փորձել են փոքրիկ միջոցառումների, տեղեկատվական դաշտ ստեղծելու միջոցով Ֆեյսբուքում՝ նյութեր տեղադրել և տարածել, անցյալ տարի Մալաթիա-Սեբաստիա համայնքում թաղապետարանի հետ փոքրիկ միջոցառում է կազմակերպվել, լոգոտիպ մշակվեց, շապիկներ և այլն: Վերջերս Մշակույթի նախարարությունը հայտարարել է խորհրդանշանի մրցույթ, նախաձեռնության մասնակիցները ևս մասնակցել են այդ մրցույթին, սակայն կարծես այլ հաղթող է եղել:

 

Բանախոսի խոսքով՝ Դիլիջանում փորձում էին հասնել Գուրգեն Տեր-Մովսիսյանի հուշարձանի տեղադրմանը, ով մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտերին, բացի այդ նախաձեռնության անդամները շարունակելու են բացահայտել նորանոր հերոսների անհայտ անուններ,  փորձ կա Հարություն Տեր-Մկրտչյանի «Անհայտ զինվորի հիշատակարանը թվայնացնել», առաջարկ է ուղղվել Կառավարությանը՝ Արամ Մանուկյանի տուն-թանգարան կառուցել, որը ամբողջ պատմական ընթացքը լուսաբանող վայր կլինի, պատասխանը հնչել է, որ սեփականատիրոջ հետ բանակցություններ են գնում, այսինքն՝ հստակ պատասխան չկա:  

 

Էդիկ Մինասյանի խոսքով՝ ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն համատեղ Պատմության ինստիտուտի հետ նախատեսել են մի շարք գիտաժողովներ, միջոցառումներ, որոնց շրջանում կլինեն ուսանողների երթերի կազմակերպում դեպի Սարդարապատ, ֆոտոշարքեր ու շատ ու շատ այլ միջոցառումներ:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ