Քաղաքական - Ես ծնկի իջա, մոտեցրի մատանին և… Ռիկի Մարտինի և նրա հայ ամուսնու սիրո պատմությունը (լուսանկար)

Wnews.am-ը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ  աշխարհահռչակ երգիչ Ռիկի Մարտինը ամուսնացել է հայկական արմատներ ունեցող նկարիչ Ջոեն Յուզեֆի հետ։

 

«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիրը և այլն»,-ասել է  Ռիկի Մարտինը:

 

Երգիչը հայտնել է նաև, որ պատրաստվում է եռօրյա հանդիսություն կազմակերպել, սակայն հարսանիքի անցկացման վայրի մասին մանրամասներ չի հաղորդել:

 

Նշենք, որ 45-ամյա երգիչը դեռ 2010թ. հայտարարել էր, որ առվամոլ է։ Երգչի ընտրյալը նկարիչ Ջոեն Յուսեֆն է։ Վերջինս ունի հայկական արմատներ. նրա հայրը քուրդ է, իսկ մայրը՝ հայ։

 

Ջոենը ծնվել է 1984թ. Սիրիայում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա, որտեղ էլ վերջինս սովորել է նկարչություն, իսկ որպես նկարիչ կայացել է Լոնդոնում։

 

Ջոենի (Ջվան) անունը քուրդերենից թարգմանաբար նշանակում է գեղեցիկ, հիասքանչ։

 

Նյութի աղբյուրը՝ blognews.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ