Քաղաքական - «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալին սրտի պատվաստում են արել

Նա հաղթեց տխուր երգով, դարձավ ոչ միայն Պորտուգալիայի, այլ ողջ Եվրոպայի սիրելին։ Խոսքը «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Սալադոր Սոբրալի մասին է, որը սրտի պատվաստման վիրահատություն է տարել։ Ինչպես գրում է elmundo.es-ը, վիրահատությունը կայացել է Լիսաբոնում։ Սրտի պատվաստումը կայացել է դեռ դեկտեմբերի 8-ին, իսկ այժմ երգիչը վերականգնվում է։

Ընդ որում, երգիչը երեք ամիս հիվանդանոցում է անցկացրել՝ սպասելով սրտի իր հերթին։ Բժիշկը հաղորդել է, որ Սոբրալը լավ է տարել վիրահատությունը, սակայն դեռ վերականգնման տեւական կուրս պիտի անցնի։ 
«Եվրատեսիլ» մրցույթում Սալվադոր Սոբրալը հաղթեց՝ կատարելով Amar pelos dois («Սիրել երկուսի փոխարեն») երգը։ Երգի բառերը գրել էր նրա քույրը։

 

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ