Քաղաքական - Ինչպես ոճային հագնվել ձմռանը (Photo)

 

Երբ դրսում -5 աստիճան ցուրտ է, միակ ու կարևոր պայմանը  տաք հագնվելն է, այս դեպքում երկրորդ պլան են մղվում ոճային ու գեղեցիկ լինելու մասին մտքերը: Իսկ ինչ կլինի, եթե փորձենք այս երկուսը համատեղել. և՛ տաք հագնվել, և՛ գեղեցիկ տեսք ունենալ: Չէ որ ցանկության դեպքում ոչինչ անհնար չէ: Եթե իսկապես որոշել եք գեղեցիկ տեսք ունենալ ցուրտ եղանակին,Wnews.am -ը կասի, թե ինչպես:

Ինչպես ընտրել վերնահագուստ. Կարևոր չէ ինչպես է այն երևում մոդելների հագին, կարևորը, որ այն ձեր հագին իդեալական լինի: Չեզոք գույները լավագույն տարբերակն են՝ սև, մոխրագույն, շագանակագույն: Կարող եք ընտրել սպիտակը, միայն թե պատրատ պետք է լինեք պարբերաբար մաքրման տանել այն, քանի որ  սպիտակ վերարկուն  հաճախ է կեղտոտվելու, բացի այդ պետք է ուշադիր լինել ինչ տեսք ունեք դուք դրանում, սպիտակը սովորաբար գիրացնում է: Ընդհանրապես, ամենագլխավորը, որ ձեր վերնահագուստը  չափսերով ձեզ  չմեծացնի: Ուշադրություն պետք է դարձնել գրպաններին, մեծ գրպաններն անտեղի են: Լավ տարբերակ է գոտիով վերարկուն, որն ընդգծում է իրանը և կանացիություն հաղորդում: Այս սեզոն վառ ու շքեղ կերպար կարելի է ստանալ մորթյա վերարկուներով, որոնք սուպերթրենդային են:  Ի դեպ՝ դիզայներներն այս տարի ակտիվորեն օգտագործում են անբնական մորթին, որը կենդանիների պաշտպանության  միտում ունի: Բավական ակտուալ են դուբլյոնկաները, միայն թե դրանք ընտրելիս պետք է հնարավորինս զգույշ լինել, ընտրեք առանց մեծ գրպանների, նուրբ  տարբերակներ՝ հակառակ դեպքում մի քանի կիլոգրամ  կավելացնեք կերպարին: Շարունակում են ակտուալ մնալ վառ վերարկուները, միայն թե այս սեզոն դրանց հետ սպորտային կոշիկներ չենք  կրում, այս  թրենդը հասցրել է ձանձրացնել և սպառել է իրեն, փոխարենն ընտրեք  բոտֆորտներ կամ հաստ կրունկով բոտիլիոններ: Նորաձևությունից երբեք դուրս չի գալիս դասական բեժ վերարկուն, որը միշտ լավ որոշում է, ինչպես նաև վանդակավոր նախշը:

 

Գլխարկ. Ձմռանն ամենաակտուալ  և անհրաժեշտ աքսեսուարը գլխարկն է: Բոլորովին պարտադիր չէ, որ գլխարկի գույնը համապատասխանի ձեր հագուստի հետ, այն կարող է բոլորովին այլ գույնի լինել և ավելի վառ դարձնել կերպարը: 2017-ին Dior-ը վերադարձրեց բերետ  կրելու արվեստը:  Մարիա Գրացիա Կյուրիի  բոլոր մոդելները կրում էին կաշվե բերետներ:  Այն արագ պոդիումից իջավ նորաձևության մայրաքաղաքների փողոցներ՝ դառնալով streetstyle-ի հերոսների ամենասիրած աքսեսուարը:

 

Գունային total look

Ամբողջությամբ նույն գույնի մեջ հագուստն իդեալական տարբերակ է առավել բարձրահասակ և նրբագեղ երևալու համար: Ձմեռային սեզոնին առավել տարածված է  սև կամ մոխրագույն total look-ը,  բայց կարելի է համարձակ էքսպերիմենտներ անել յուրաքանչյուր գույնի հետ` պաստելայինից մինչև ակտուալ կարմիր ու մանուշակագույն: Հատկապես էֆեկտիվ կլինի սպիտակ  total look-ը:  Ձյան փաթիլի նման  ճերմակ  total white  կերպարը ոչ միայն չափազանց ոճային, այլև՝ թարմ ու տրամադրող է:    

   

Wnews.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ