«Տեսակետ» մամուլի ակումբ - Նոյեմբերի 29-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբում

 
 
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատմաբան Էդիկ Մինասյանը և քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Թեման՝ «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ինչ կտա այն մեզ, որոնք են դրա դրական ու բացասական կողմերը, ինչ փոփոխություններ կարող ենք ակնկալել: Պատմաբանի և քաղաքագետի գնահատականները»: 
 
Ժամը 12.00 հյուրն է արաբագետ Հայկ Քոչարյանը: Թեման՝ «Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և հնարավոր զարգացումներն աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Սիրիական ճգնաժամը, Սինայի ահաբեկչությունը, հարակից հարցեր»:
 
Ժամը 13.00 հյուրերն են «Համերաշխություն» ՀԿ ղեկավար Արմեն Ներսիսյանը, անդամ Աննա Ղազանչյանը և երիտթևի պատասխանատու Տիգրան Հարությունյանը: Թեման՝ «Համերաշխություն» ՀԿ-ի պատասխանը «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի այն մեղադրանքին, թե ՀԿ-ը գործում է ուղղորդված և իր գործունեությամբ «պատանդ» պահում ժողովրդին: Ինչի մասին է խոսքը, և ինչու է «Համերաշխություն» ՀԿ-ը ցանկանում փոփոխություններ մտցնել Հարկային օրենսգրքում: Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀԿ-ի և ԱԺ պատգամավորների միջև կայացած հանդիպման ժամանակ, և ինչպես պետք է կարգավորի խնդիրը տնտեսագետների նոր ստեղծվելիք խումբը»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ