Սպորտ - Լևոն Արոնյանը հաղթեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիում»

Իսպանական Մալյորկա քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Այսօր տեղի ունեցան վերջին տուրի պարտիաները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Հիկարու Նակամուրայի հետ: Շախմատիստները 44-րդ քայլում համաձայնեցին պարտիան ավարտել ոչ-ոքի արդյունքով: Այս խաղից հետո Արոնյանը վաստակեց 5.5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոն: Մեր գրոսմայստերի լրացուցիչ գործակիցներն ավելի բարձր էին, որը թույլ տվեց մեր շախմատիստին ճանաչվել մրցաշարի հաղթող: «Գրան պրի»ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:Այժմ հայտնի է հավակնորդների մրցաշարի 4 մասնակցի անուն՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:

Նյութի աղբյուրը՝ Ankakh.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ