«Տեսակետ» մամուլի ակումբ - Մեր ազգին Մոնթեներ են պակասում

Մոնթե, մարդ, որը, լինելով սովորական մահկանացու, փոխեց մի ողջ ազգի ճակատագիր, ոտքի կանգեցրեց հայ ազգին՝ ոգեկոչելով պայքարել իր առանց այդ էլ քիչ մնացած հայրենի հողի համար, մարդ, որը, կարելի է ասել իր կյանքով հատուցեց այն ամենի համար, ինչը կոչվում է հայրենասիրություն, հերոսություն, պարզապես հայ: ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն այսօր` նոյեմբերի 25-ին, կդառնար 60 տարեկան: Այսօր Տեսակետ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մոնթե Մելքոնյանի ընկեր, «Մոնթե Մելքոնյան» ՀԿ տնօրեն Ալեք Ենիգոմշյանը, խոսելով հերոսի կյանքի և գործունեության մասին ասաց, որ, ցավոք, բայց այսօրվա իրականությունը հեռու է Մոնթե Մելքոնյանի երազած հայրենիքից: «Այսօր շատերը շահարկում են Մոնթեի անունը, նրան «հերոս» կոչելով դիվիդենտներ շահում, բայց իր գործը շարունակելու փոխարեն մի բան էլ իրենք են ներսից քանդում այն ամենը, ինչի համար նա պայքարեց և կյանքով հատուցեց, այսօր Հայաստանը այլ վիճակում է, տեսնում ենք` արտագաղթի աստիճանը, որն Հայաստանի ինքնիշխանության համար լուրջ մարտահրավեր լինելով կարծես նրան չի մտահոգում»,- ասաց Ենիգոմշյանը:

Tesaket.info-ի հետ զրույցում էլ Ենիգոմշյանն ասաց, որ եթե այսօր Մոնթեն ողջ լիներ, հաստատ 2016 թվականի ապրիլյան դեպքերը չէին լինի, քանի որ նա արդեն վաղուց այդ ադրբեջանցիներին իրենց տեղը ցույց տված կլիներ: «Եթե Մոնթեն լիներ, ոչ ոք լինի դա ամենացածր չինովնիկ, թե ամենաբարձր, չէր համարձակվի անգամ մտքի ծայրով անցկացնել մի թիզ հող զիջելու, կամ ադրբեջանցու հետ բանակցության նստելու և դեռ ինչ-որ բան քննարկելու հետանկարները: հարցը կլուծվեր և վերջ: մեզ այսօր Մոնթեներ են պակասում»:

Կրկյաշարյան Անուշ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ