«Տեսակետ» մամուլի ակումբ - Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12.00-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում

Նոյեմբերի 14-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը: Թեման՝ «Նոր օրինագիծ՝ կապված տաքսու լիցենզավորման կարգի փոփոխության հետ: Ինչպես է այն քննարկվել և դրվել քվեարկության, ինչ փոփոխություններ է ենթադրում, և արդյոք փոփոխությունները կհանգեցնե՞ն մոնոպոլիզացիայի ու թանկացումների: Բանախոսի առաջարկները»:
 
 
Ժամը 13.00 հյուրն է «Երազ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը: Թեման՝ «Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Տարիներ շարունակ «Երազ» հիմնադրամն ինսուլին է տրամադրում 0-18 տարեկան երեխաների: Ինչ սկզբունքով են ընտրվում շահառուները, ինչ միջոցառումներ է անցկացնում հիմնադրամը, և որոնք են հետագա ծրագրերը»:

 

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ