Քաղաքական - «Ես բիզնես չեմ անում, սա Աստծո կողմից տրված շնորհ է ». Աղավնի Նիկողոսյանը և թոռնիկը խնդիր ունեն (տեսանյութեր, լուսանկարներ)

Երգահան Աղավնի Նիկողոսյանի համար երգը իր էության անբաժանելի մասնիկն է: Մանուկ հասակից ստեղծագործող Աղավնի տատիկը այսօր թոռանը` Հակոբին է փոխանցում իր ապրած կյանքի գաղտնիքները և հորդորում է` պահպանել հայ երգի անաղարտության բանաձևը: Ծնողների աչքերում Աղավնի Նիկողոսյանը ցավ ու կարոտ տեսավ ու դարձավ ժողովրդական, ազգային երգի արարող և մեկնաբան:

«Ծնվել եմ Սիրիայում: Ծնողներս գաղթից մազապուրծ` այս երկրում էին հանգրվանել:Հետո ներգաղթեցինք հայրենիք և ես հենց հայրենիքում հաճախեցի դպրոց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մուշ երկիր պապական», «Ախ տունս, տունս» և բազում այլ հայրենասիրակա երգերի հեղինակ Աղավնի Նիկողոսյանը:

«Ես էլ սկսեցի գրել 7-րդ դասարանում: Հետո տատիկի հետ միասին սկսեցինք ստեղծագործել: Ես հիմնականում խոսքերն եմ գրում, բայց տատիկս և՛ խոսքը, և՛ երաժշտությոնը»,-մանրամասնում է Հակոբ Ալիխանյանը:

Հազարից ավելի երգերի հեղինակ տատ ու թոռնիկ երգահանները գտնվում են սոցիալապես անբարենպաստ պայմաններում:Նրանք նյութական աջակցություն չեն խնդրում ու միայն ցանկանում են գտնել հովանավոր, որ կյանքի կոչեն իրենց ծրագրերը:

«Ազգը սիրում է մեր երգերը ու պահանջում: Տարին մեկ անգամ մի կերպ կազմակերպում եմ մեր հեղինակային երգերի երեկոն:Մեզ կարող ուժեր են պետք, որ սատարեն մեր ծրագրերը: Մեր երգերը ամբողջ աշխարհով հնչում են: Ես բիզնես չեմ անում, սա Աստծո կողմից տրված շնորհ է »,-ընդգծում է Հակոբ Ալիխանյանը:

Ի դեպ, մինչ տեսախցիկի առաջ զրուցելը Աղավնի Նիկողոսյանին առաջարկեցի հեռուստատեսությամբ դիմել մարդկանց և խնդրել, որ օգնեն: «Ես ոչ մեկից ոչինչ չեմ մուրա ու չեմ կարող որևէ բան խնդրել: Միայն հանուն Հակոբի եմ խոսում այս մասին»

Հեղ. Լուսին Ղազարյան

Մանրամասները` տեսանյութում:

Նյութի աղբյուրը՝ Henaran.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ