Սպորտ - ԱԱ-2026-ի համար պայքարում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի ու Կանադայի 41 քաղաքներ

ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեքսիկայի միավորված կազմկոմիտեն ընտրել է այն քաղաքները, որոնք պատրաստ են ընդունել ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները: Ընդլայնված ցուցակից դուրս են մնացել Կալգարին, Գրին-Բեյը, Սան-Դիեգոն: Թեկնածուների թվում մնացել են 41 քաղաքներ, 32-ը՝ ԱՄՆ-ից, 6-ը՝ Կանադայից եւ 3-ը՝ Մեքսիկայից:

Սպասվում է, որ վերջնական հայտում տեղ կգտնեն 20-25 քաղաքներ: Կազմակերպիչներն այն ՖԻՖԱ-ին կուղարկեն 2018 թվականի մարտի 16-ին:

Ավելի վաղ ԱԱ-2026-ն անցկացնելու հայտ էր ներկայացրել նաեւ Մարոկկոն: ՖԻՖԱ-ն առաջնությունը հյուրընկալող երկրին կընտրի 2018-ի հունիսին Մոսկվայում կայանալիք նիստի ժամանակ: Առաջին անգամ աշխարհի առաջնությանը կմասնակցեն 48 հավաքականները: 

 Նյութի աղբյուր՝ sport.news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ