Ժամանց և շոու բիզնես - Անջելինա Ջոլին՝ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության մասին

Անջելինա Ջոլին երեխաների հետ Կոլորադո նահանգում մասնակցել է Թելուրիդի կինոփառատոնին: 
Դերասանուհին ներկայացրել է իր First They Killed My Father («Նրանք նախ սպանեցին հորս») ֆիլմի պրեմիերային:

42-ամյա Ջոլին տեսախցիկների առջեւ կեցվածք է ընդունել 16-ամյա Մեդոքսի, 13-ամյա Փաքսի, 12-ամյա Զախարայի, 11-ամյա Շայլոյի եւ 9-ամյա երկվորյակներ Վիվիենի ու Նոքսի հետ:
Ցուցադրությունից հետո քննադատները ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջոլիին հոտնկայս ծափեր են շնորհել:


Իսկ փոքր-ինչ ուշ նա հարցազրույց է տվել Sunday Telegraph-ին: 42-ամյա դերասանուհին պատասխանել է Բրեդ Փիթից բաժանվելու մասին հարցին:

«Ոչ մի հաճելի բան դրանում չկա: Դա շատ ծանր է: Կողքից թվում է, որ ես հաղթահարում եմ, բայց ինձ համար շատ դժվար է: Ես մշտապես երեխաներով եմ զբաղվում եւ փորձում եմ շեղվել բացասական մտքերից, բայց ոչ միշտ է հաջողվում: Ինձ դուր չի գալիս մենակ լինել, դա այն չէր, ինչ ես ուզում էի»,- խոստովանել է դերասանուհին:

NEWS.am STYLE

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ