«Տեսակետ» մամուլի ակումբ - Օգոստոսի 17-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։00-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում կհուրընկալվեն «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, հայրենական արտադրանք արտադրող ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Պողոսյանը և ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը։

Թեմա՝ հացաբուլկեղենը և միսն առաջիկայում տեղափոխվելու են սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով։ Գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի 1-ից։
Ինչ բարեփոխումների կհանգեցնի սա, ի՞նչ կշահի սպառողը։ Գործընթացն ի՞նչ զարգացում կունենաԱռաջիկայում ի՞նչ սննդատեսակներ կարող են տեղափոխվել այս եղանակով։

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ