Մամուլ - «Մենք, մեղմ ասած, էնքան հետաքրքիր ենք, որ թուրքերին տվել ենք հնարավորություն՝ իրենք երբ ուզեն, ինչ ուզեն՝ անեն». Վովա Վարդանով. 168.am

«Թուրքերի կողմից կառավարվող Ադրբեջանի կառավարությունը պետք է ձևափոխվի»,- անդրադառնալով հանգստյան օրերին ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի մարզի հայկական բնակավայրերի գնդակոծմանը՝ նման տեսակետ հայտնեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:

 

Խոսելով այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված ադրբեջանական կողմի ակտիվությունն այս շրջանում՝ Վ. Վարդանովն ասաց. «Մենք, մեղմ ասած, էնքան հետաքրքիր ենք, որ թուրքերին տվել ենք հնարավորություն, որ իրենք երբ ուզեն, ինչ ուզեն՝ անեն, մենք էլ պատասխաններով ենք զբաղված»:

 

Ըստ նրա՝ մենք պետք է կանխարգելիչ գործողություններ անենք. «Կանխարգելիչ գործողություններն ավելի շատ պետք է լինեն նախաձեռնողական, ոչ թե՝ ինքը կուտակվում է, ու այդ կուտակված ուժերին հարված ես հասցնում: Առաջին հերթին՝ դու պետք է որոշես իր համար խոցելի հատվածները ու այդ հատվածներին սեղմես կամ խփես: Լինես ոչ թե՝ կանխարգելիչ գործողություններ կատարող, այլ՝ նախաձեռնող կողմ»:

 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ