«Տեսակետ» մամուլի ակումբ - Օգոստոս

Հուլիսի 31-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Գլաձորի համալսարանի տեղադրության նոր վարկած» գրքի հեղինակ, անկախ հետազոտող Տիգրան Մկրտչյանը: Թեման՝ «Նորահայտ որմնանկարներ Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցում. ինչպես են հայտնաբերվել որմնանկարները և որ թվականին են պատկանում: Ս. Աստվածածին եկեղեցու անմխիթար վիճակը և նորահայտ որմնանկարներն անվերադարձ կորցնելու վտանգը»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ