«Տեսակետ» մամուլի ակումբ - Ադրբեջանը հստակ ստրատեգիա է որդեգրել՝ պահպանել լարվածություն

Արցախում նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, անակնկալ չգրանցվեց՝ ասում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. «Արցախը խնդիր չունի, որ դուր գա, կամ չգա որևէ մեկին, պետք չէ մեկին դուր գալ, դա գործընթաց է, որը տեղի է ունենում՝ պայմանավորված երկրի ներքին հարցերով»: Ըստ քաղաքագետի, եթե մի քանի տարի առաջ հույս կար, որ Արցախի ժողովրդավար լինելը կարող է հիմք դառնալ, որպեսզի միջազգային հանրությունը լուծի Արցախի խնդիրը, այսօր այդ հույսն արդեն չկա. «Միջազգային հանրությունը հայերի, Արցախի փոխարեն հարցը չի լուծի, այսինքն՝ եթե դու լավն ես, դրա համար ոչ մեկը քեզ կոնֆետ չի տա»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/07/21/898732/ 


 

«Արցախը գոյություն չունի, որպեսզի ինչ-որ մեկին դուր գա կամ չգա: Սա զարգացման այլ փուլ է: Նա զարգացման իր օրինաչափություններն ունի»: Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նա նշեց, որ այն ընտրություններից կախված չէ:

«Ադրբեջանը լավ հասկանում է, որ խնդիրը չի կարող լուծվել ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ պատերազմի միջոցով, հետևաբար՝ մտավախություն կա, որ իրավիճակը կշարունակի նույնը մնալ: Չեմ կարծում, որ հակամարտությունը մոտ ժամանակներս կլուծվի, կամ լուրջ տեղաշարժեր կգրանցվեն: Ադրբեջանը հոգեբանական ճնշումներ է բանեցնում հայկական կողմերի վրա: Սա է այդ երկրի մարտավարությունը: Ադրբեջանն այս փուլում նման է Եգիպտոսին՝ Մուբարաքի ղեկավարման տարիներին, կամ Լիբիային՝ Քադաֆիի նախագահության օրոք»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

 

168.am

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ