«Տեսակետ» մամուլի ակումբ - Կամ կաշառք է լինելու, կամ` տուգանք. բնապահպան (տեսանյութ)

Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգման և բարելավան ծրագրի շրջանակներում վերակառուցվում է միջպետական ճանապարհի շուրջ 91 կմ ընդհանուր երկարությամբ հատվածը: Շինարարական թափոնների մի մասը լցվում են ճանապարհի հենց եզրին գտնվող անտառային տարածքում, ծառերի վրա, մի մասն էլ գլորվելով լցվել է Դեբեդը, ինչի արդյունքում տեղ-տեղ գետնի հունը նեղացել ու առու է դարձել: Ահազանգը հնչեցնում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։ 

«Ճանապարհաշինական աշխատանքները անխոս գովելի են, սակայն դրանք իրականացվում են օրենքի կոպիտ խախտումներով: Ցանկացած նախագիծ հաստատելիս հստակ ամրագրվում է, թե որտեղ պետք է տեղափոխվեն շինարարության արդյունքում առաջացած արդյունաբերական թափոնները»,- նշեց Կանաչների միության նախագահը: 

Շինարարական թափոնները պատահական վայրերում, շինաշխատանքներին մոտ թափելը, ըստ Սանասարյանի մեկ բացատրություն ունի. «Ֆինանսների, վառելիքի խնայողություն»: 

Այն դեպքում, երբ ամեն վայրկյան կարող է պատերազմական իրավիճակ լինել, ճանապարհաշինությունը պետք է իրականացվի մի քանի հերթով, որպեսզի աշխատանքները հնարավոր շուտ ավարտվեն, առավել ևս որ եղանակային պայմանները բարենպաստ են: 

Ասֆալտապատման ոլորտում այսօր Հայաստանում չեն կիրառվում նոր տեխնոլոգիաներ և տեխնիկա: «Հին տեխնիկայով աշխատանքը նույնն է, ինչ 2016թ.-ի Ապրիլյան քառօրյան, երբ մենք ունեինք հին զենք, մեր թշնամին՝ ժամանակակից զենք, դրանց արդյունավետությունն համեմատելի չէ: Ճանապարհաշինարություն իրականացնող կազմակերպություները այստեղ ևս գումարներ են խնայում, նոր տեխնիկա չեն գնում, նոր տեխնոլոգիաներ չեն կիրառում»,- ասաց Հակոբ Սանասարյանը: 

Նա խնդրի վրա է հրավիրում պատկան բոլոր կառույցների ուշադրությունը. «Ընթացքը ցույց կտա օրենքը կգերակայի, թե ախորժակը: Կամ կաշառք է լինելու, կամ տուգանք»:

2016թ.-ից սկսած ճանապարհաշինարարությունն իրականացվում է 3 կապալի պայմանագրով, շինարարական 5 կազմակերպության կողմից:

HayNews.am-ը խնդրին առավել մանրամասն կանդրադառնա առաջիկայում:
 
 
 
 
 
Նյութը՝ HayNews.am-ի:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ