«Տեսակետ» մամուլի ակումբ - Հուլիս

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ


Հուլիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է բնապահպան Հակոբ Սանասարյանը: Թեման` «Վանաձոր-Ալավերդի ճանապարհի շինարարության պատճառած բնապահպանական վնասները. ուր է լցվում շինարարական աղբը, և ինչ վնաս է այն հասցնում շրջակա միջավայրին»:

Ժամը 12.00 հյուրերն են Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնի գիտական քարտուղար Նանե Բագրատունին և «Կտոր մը երկինք» խմբի անդամ Արև Մախսուդյանը: Թեման` «1. Ժողովրդական արվեստը` տուրիզմի զարգացման գրավական: Ինչպես պահպանել ու հանրահռչակել ժողովրդական արվեստը, որպեսզի այն նաև խթանի զբոսաշրջությունը: 2. Կենտրոնի գործունեությունը և ժողովրդական վարպետի տրամադրման կարգը»: Ասուլիսը կսկսվի ժողովրդական երգով` «Կտոր մը երկինք» խմբի կատարմամբ:

Ժամը 13.00 հյուրերն են երգիծաբան, ասմունքող, բանաստեղծ, մենաթատրոնի հիմնադիր, «Ոզնու» դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրանտ Հորիզոնը և երգիծաբան, ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանը (Լոռեցի): Թեման` «Հորիզոնը հատեց 90-ի սահմանը. արվեստագետի անցած ուղին, նոր ծրագրերն ու հետագա անելիքները»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ