Սպորտ - Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց մրցելույթներն են ավարտել ազատ ոճի ըմբիշները՝ նվաճելով մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ:

 

120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, եզրափակիչ գոտեմարտում զիջելով Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին, արժանացել է արծաթե մեդալի, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

 

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը Գերմանիա էր մեկնել Կարեն Զուրաբյան (50 կգ), Արսեն Հարությունյան (55 կգ), Վարդգես Կարապետյան (60 կգ), Գևորգ Մխեյան (66 կգ), Արման Ավագյան (74 կգ), Հովհաննես Մխիթարյան (84 կգ), Սարգիս Հովսեփյան (96 կգ), Հովհաննես Մաղաքյան (120 կգ) կազմով: Մեր հավաքականն այս առաջնությանը մասնակցել է ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ և գրավել 6-րդ տեղը:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ