Պաշտոնական - Աթեշյանը հեռացվեց պատրիարքի գլխավոր փոխանորդի պաշտոնից

Հոգևորականների գլխավոր խորհրդի ժողովում  արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը պատրիարքի գլխավոր փոխանորդի պաշտոնից հեռացվել է։

 

Թուրքիայում հայկական ‹‹Ակոս›› թերթին տեղեկություն տվող հոգևոր խորհրդի նախագահ արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը հայտնում է, որ որոշումը ընդունվել է  ձայների երկու դեմ և քսաներկու կողմ հարաբերակցությամբ։

 

Աթեշյանը մայիսի 24-ին տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանին հրավիրել էր Ստանբուլ, սակայն մինչև երեկ դեռ հրաժարական չէր տվել։ Հունիսի 24-ին Աթեշյանը և Բեկչյանը հանդիպել էին, և Աթեշյանը հայտնել էր, որ պատրաստ է պաշտոնապես հրաժարական տալ իր պաշտոնից։

 

 

Նյութի աղբյուր

 

 

Թարգմանեց` Վարդուհի Թովմասյանը

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ