«Տեսակետ» մամուլի ակումբ - Նախորդ տարի մեր երկրից արտահանված 35 հազար տոննա լոլիկի մեծ մասը եղել է թուրքական արտադրության. Մակար Առաքելյան

Այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի բեռնառաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը խոսելով բեռնափոխադրումների ծավալների և ճանապարհների մասին նշեց, որ սկսած 2016թ-ից, երբ ռուբլին Ռուսաստանում ավելի ամրապնդվեց, հայկական ապրանքների արժեքը ավելի մատչելի դարձան ռուսական շուկայի համար:

«Եթե համեմատելու լինենք 2015թ-ի հետ, ապա Հայաստանի բեռնափոխադրման ծավալները կտրուկ աճել են: Դրանց պատճառները բազմաթիվ են, նախ ասեմ, որ ԵՏՄ-ին միանալուց հետո բեռնափոխադրումների ծավալների ավելացումը դեպի ԵՏՄ երկրներ կախված է նրանից, որ նախ մաքսատունը որպես կարգավիճակ, թե՛ արտահանելիս, թե՛ ներմուծելիս խանգարում էր բեռնափոխադրման ծավալներին, արդեն հատկապես տրանսպորտային ընկերությունները, որոնք հիմնականում ներմուծման պարագայում իրենք են իրականացնում մաքսային ձևակերպումների խնդիրները լրիվ լուծվեցին»,- ասաց նա և հավելեց,- «Այսօր մենք շատ հեշտությամբ ԵՏՄ տարածքում յուրաքանչյուր բեռնափոխադրում իրականացնելիս մաքսային որևէ պարապուրդի, որևէ խնդրի առաջ չենք կանգնում»:

 

Նրա խոսքով՝ այժմ Լարսի անցակետում ուղղակի լրացնում են հայտարարագիր՝ Վրաստանով անցնելու համար:

«Դա անհրածեշտ է միայն Վրաստանի տարացքով անցնելու համար, բայց եթե մենք սահման ունենայինք ԵՏՄ երկրների հետ, ապա այդ դեպքում այս հայտարարագրի անհրաժեշտությունը չէր լինի»,- նշեց Մակար Առաքելյանը:

 

 

 

Operativ.am

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ