«Տեսակետ» մամուլի ակումբ - Ամեն մեկի տանը օնլայն խաղատուն կա. Կարեն Թումանյան.tert.am

Կառավարությունն աջակցում է օնլայն խաղատների գործունեությանը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հartak.am-ի խմբագիր Կարեն Թումանյանը։

 

«Աջարաբեթ» օնլայն խաղատան ստեղծումը նա ցուցիչ համարեց, որ կառավարությունը ոչ թե զսպող կամ վերահսկող մեխանիզմներ է ստեղծում, այլ աջակցում է:

 

«Կառավարությունը փոխանակ նորմատիվներ ստեղծի օնլայն կազինոները վերահսկելու համար, մասնակցություն է ունենում նրանց ստեղծմանը: Կազինոները որոշվեց հանել քաղաքից դուրս, ինչը թեթևացրեց լարված վիճակը, որովհետև շատ պոտենցիալ խաղաղացողները գումար չէին ունենում տվյալ հատված հասնելու համար: Իսկ օնլայն կազինո կա ամեն մարդու տանը, այսինքն՝ մենք արդեն դատապարտված ենք, ավելին՝ իմաստ չկա ստացիոնար կազինոների: Վերջերս խոսել եմ կազինոյի տերերից մեկի հետ, որն ասում էր, թե մի հինգ խմած, շեղված մարդիկ են գալիս կազինո, էլ մարդ չկա»,- ասաց նա:

Թումանյանը կարծում է, որ օնլայն խաղատները կործանարար են հայրենիք համար: Նա նկատել է, որ այս կամ այն օնլայն խաղատան լոգոները հայտնվում են նաև մանկական պայուսակների վրա:

 

Բլոգեր, փորձագետ Արման Թումասյան էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, նշեց, թե ՀՀ-ում 100-ին հասնող լրատվական կայքեր կան, որոնցից շատերը դնում են նաև օնլայն խաղատների գովազդները:

«Կայքերը դաձել են տոնածառ՝ առաջինը օնլայն կազինոների գովազդներ են: Կայքերը 10-ից մինչև 200 հազար այցելու են ունենում, այսպես ասենք՝ միջինը 30 հազար: Նայեք, ստացվում է, որ միջինը 3 մլն տրաֆիկ կա կայքերում, որոնցից 10 տոկոսն անմիջապես օնլայն կազինոյի միտումնավոր քլիք է անում: Ստացվեց, որ միջինը 300 հազար միտումնավոր գովազդի վրա սեղմողների տասը տոկոսը խաղան՝ 30.000 անգամ 10 է լինում, ինչը սարսափելի թիվ է: Կարենն ասում է՝ ամենի մեկի տանը կա կազինո, ես կասեմ, որ ամեն մեկի գրպանում կա կազինո, քան որ մենք՝ հայերս, լավ հեռախոսներ սիրում ենք»,- ասաց Թումասյանը:

 

Թումասյանը եզրափակեց՝ ասելով, որ ցանկացած օնլայն խաղատուն նվերներ ունի նախնական խաղի համար, ինչը շահագրգռում է:


tert.am

 

 

«Հայկական օնլայն լրատվադաշտում գրեթե օր ու գիշեր գովազդում են օնլայն խաղատները, որոնք որսում և զոհ են դարձնում երիտասարդներին», այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Hartak.am-ի խմբագիր Կարեն Թումանյանը։

Թումանյանի խոսքով, հայաստանյան լրատվադաշտում կա ձևավորված օնլայն խաղատնային միջավայր, որտեղ ներառված են «Տոտո», «Վիվարո», «Աջարաբեթ» և «Գուդ-վին» օնլայն-խաղատները։ «Կառավարությունը պետք է զսպող օրենքներ ստեղծի, որպեսզի վերահսկող մեխանիզմի դեր ունենա։ Սակայն, ինչպես նկատում եք, նա ավելի շուտ «սատարում» և մասնակցություն է ցուցաբերում օնլայն-խաղատների ստեղծման գործում»։

Թումանյանը նշեց, որ ստացիոնար խաղատները քաղաքից հեռացվեցին, սակայն փոխարենը օնլայն խաղատները շատացան՝ ամեն տուն դարձելով օնլայն խաղատուն։

«Մենք այսօր մատաղ սերնդի դաստիարակության խնդիր ունենք։ Այժմ նախատեսում ենք ստեղծել «Պայքար օնլայն խաղատների դեմ» խումբ, որտեղ ներկայացնելու ենք օնլայն խաղատների դեմ պայքարի բոլոր մեթոդները։ Բացի այդ, գործադիրից պահանջելու ենք պայքարի մեջ մտցնել ուժային կառույցները։ Ոստիկանությունը ևս պետք է պայքարի օնլայն խաղատների դեմ։ Իսկ օնլայն խաղատները պետք է կիրառեն տեսազանգի մեթոդը, որպեսզի տեսնեն՝ ով է իրենց հետ խաղացողը՝ 14 տարեկան երեխա, թե՞՝ չափահաս մարդ»։

 

 

globnews.am

 

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ