«Տեսակետ» մամուլի ակումբ - Ազգային գրադարանի ընթերցողը հիմնականում հայերեն նյութեր է նախընտրում. Տիգրան Զարգարյան. panorama.am

Ազգային գրադարանում այսօր հատկապես շատ են կարդում երիտասարդները: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը՝ նշելով, որ գրադարանը լիքն է լինում առավոտից մինչև երեկո:

 

«Ուսանողներով լի է գրադարանը: Մենք ունենք անվճար անլար ինտերնետ, համակարգիչներ, ուսանողները գալիս են, նստում են՝ գրքեր ու թերթերը պատվիրում են, կարդում են: Շատ հաճելի է, որ կարդում են: Գրադարանը միակ վայրն է, որտեղ չեն խանգարի, որ ընթերցեք, տանը, աշխատավայրում խանգարող հանգամանքներ միշտ էլ գտնվում են, իսկ գրադարանի մթնոլորտը հանգիստ է»,- ասաց Տիգրան Զարգարյանը:

 

 

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ